News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 25-ին արտարժույթի փոխարժեքի անսպասելի կտրուկ աճը որոշակի սենսացիա առաջացրեց: Չէ՞ որ ամերիկյան 1 դոլարի դիմաց 435 դրամ փոխարժեքի մակարդակ Հայաստանում չի գրանցվել վերջին 8 տարիներին՝ 2006 թվականի մայիսից ի վեր: Նկատենք, որ դոլարի փոխարժեքի դինամիկայի միտումն ընթացիկ տարում անկման բնույթ է կրել: Նոյեմբերին դոլարի փոխարժեքի որոշակի աճ արձանագրվեց, որը ռեկորդային մակարդակի հասավ վերոնշյալ օրը:

Մեզ մոտ արժութային շուկայում կարծես լիարժեք լիբերալիզմ է տիրում՝ հինգ տարի առաջ ֆորմալ առումով դրամն ազատ հոսքի թողնելուց հետո: Սակայն շատ քաղաքացիներ կասկածում են (եւ, հավանաբար, ոչ անհիմն), որ դոլարի ամենօրյա փոխարժեքը սահմանվում է արժութային բորսայում: Այսինքն՝ այդ ոլորտում կասկածում են Կենտրոնական բանկի «անտեսանելի ձեռքի» առկայությանը:

Ամեն դեպքում, Հայաստանում ԱՄՆ դոլարի հանդեպ ռուսական ռուբլու խաչաձեւ փոխարժեքի դինամիկան, ինչպես հարկն է, հետեւում է Ռուսաստանում դոլարի փոխարժեքին: Իսկ այստեղ, ինչպես հայտնի է, մի շարք բացասական գործոնների ազդեցության հետեւանքով, ռուբլին հետեւողականորեն «թուլանում է»: Արժութային շուկայում տիրող իրարանցումը չհաղթահարեցին նույնիսկ Ռուսաստանի կենտրոնական բանկի մասշտաբային արժութային ներդրումները: Այսպես, միայն հոկտեմբերին բանկն այդ նպատակով 27.2 մլրդ դոլար եւ 1.6 մլրդ եվրո է վաճառել:

Հետաքրքիր է, որ ընթացիկ տարում Ռուսաստանի Կենտրոնական բանկն ակտիվորեն ոսկի էր գնում: Միջազգային փորձագետները կարծում են, որ ոսկին գնում են՝ արտաքին շուկայում տեղական արտադրության մետաղի հետ կապված խնդիրների պատճառով, որոնք արեւմտյան մի շարք երկրների պատժամիջոցների հետեւանք են: Բացի այդ, հայրենական թանկարժեք մետաղը Ռուսաստանի Կենտրոնական բանկը կարող է գնել «թուլացող» ռուբլով: Միայն թե փողերը տպող սարքն արդյունավետ աշխատի: Բացի այդ, Ռուսաստանի միջազգային պահուստներում դոլարի դեֆիցիտի սպառնալիքը կնվազի դրանցում ոսկու մասնաաժնի ավելացման հաշվին:

Վերջում նշենք բավական հետաքրքիր մի զուգադիպություն: Ինչպես հայտնի է, բնական գազի խոշոր սպառողներն ընկերությանը վճարում են 276.98 դոլար՝ 1.000 խորանարդ մետրի դիմաց: Ընդ որում, դոլարը դրամով փոխանակվում է՝ ելնելով վճարմանը նախորդող ամսվա 25-ին Հայաստանում դոլարի փոխարժեքից: Չնայած ռեկորդը սահմանվել է նոյեմբերի 24-ին, կանաչ թղթադրամների փոխարժեքը հաջորդող օրերին նույնպես բավական բարձր էր՝ 433.68 դրամ: Ահա այսպիսի տհաճ անակնկալ ընկերության բաժանորդների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 600 մլն դրամ՝ 880 շահառուի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների...
Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել.ՊԵԿ
Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին...
Նոր դրամաշնորհ Եվրահանձնաժողովի կողմից՝ Հայաստանի համար. Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 72 մլն
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի,…
«Փաստ». Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը
Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ...
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Ամենաշատ