News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ում ոստիկանի կողմից անչափահասի սպանությունը տեսագրվել է: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են իրավապահները առնվազն երկու անգամ կրակում 12-ամյա տղայի վրա: Ստացված վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 12-ամյա Թամիր Ռայսի ձեռքին խաղալիք ատրճանակ է եղել, որի մասին ոստիկաններին հայտնել է ականատեսներից մեկը:

Ահազանգն ընդունող դիսպետչերը մոռացել է այդ մասին հայտնել ոստիկաններին:

Սա առաջին դեպքը չէ ԱՄՆ-ում, երբ ոստիկանները գնդակահարում են դեռահասներին: Աղմկահարույց միջադեպը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսին, երբ ոստիկանության սպա Դարեն Ուիլսոնը գնդակահարել է 18-ամյա սեւամորթ Մայքլ Բրաունին: Այս միջադեպից հետո ամերիկացի ոստիկանները գնդակահարել են առնվազն 14 դեռահասների, որոնցից 6-ը՝ սեւամորթ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այդ թվում, Քալիֆորնիայում ոստիկանները գնդակահարել են 19-ամյա Դիանա Շոումենին, որը հոգեկան խնդիրներ է ունեցել: Աղջիկը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ ինքը ատրճանակ-գնդացիր ունի: Երբ իրավապահները մոտեցել են նրա տանը, Շոումենը դուրս է եկել շաղափը ձեռքին: Նա տեղում գնդակահարվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ