News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Զարգացման հայկական գործակալությունը Լիտվայի Արդյունաբերողների Միության հետ համատեղ եւ Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ ս.թ. նոյեմբերի 27-28-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կազմակերպում են հայ-լիտվական գործարար համաժողով, երկուստեք հանդիպումներ եւ հայկական արտադրանքի համտես:

Գործարար համաժողովը հարթակ կհանդիսանա երկու երկրների գործարարների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման, նոր գործարար կապերի ստեղծման եւ ուղղակի ներդրումների ծավալների ավելացման համար: Համաժողովի ընթացքում գործարարները նաեւ հնարավորություն կունենան հանդիպել եւ բանակցել լիտվացի գործարարների հետ, ովքեր նախնական հետաքրքրություն են հայտնել Հայաստանում գործնական կապեր հաստատելու վերաբերյալ: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաեւ համատեղ գործունեության հուշագրերի ստորագրում մի քանի ոլորտներում:

Նշյալ միջոցառումը հնարավորություն կտա հայ եւ լիտվացի գործարարներին սերտորեն համագործակցել բանկային եւ ֆինանսական գործունեության, էներգետիկայի/ էներգախնայողության, վերականգնող էներգետիկայի/, լոգիստիկայի,  քիմիական արդյունաբերության, սննդի վերամշակման, կոնյակագործության եւ գինեգործության,  գյուղատնտեսության, տեքստիլի եւ թեթեւ արդյունաբերության, փայտամշակման եւ կահույքագործության, դեղագործության, բիոտեխնոլոգիաների, բժշկական սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության եւ այլ ոլորտներում:

Կներկայացվի Հայաստանի ներդրումային միջավայրի, լոգիստիկայի եւ ենթակառուցվածքային ոլորտի, «Մերիդիան» Ոսկերչության Ազատ տնտեսական գոտու, Հայաստանի ՏՏ ոլորտի, Լիտվայի Ներդրումային միջավայրի եւ արտահանման վերաբերյալ շնորհանդեսներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 600 մլն դրամ՝ 880 շահառուի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների...
Ամենաշատ