News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի վիճակը ավելի է վատթարանում: Այդ մասին Turan-ին հայտարարել է Յունուսների ընտանիքի բարեկամ եւ մասնագիտությամբ բժիշկ Ազադ Իսազադեն:

Նախօրեին Իսազադեն հեռախոսով զրուցել է Լ. Յունուսի հետ, ով հաստատել է, որ ստամոքսում սուր ցավեր ունի եւ որ 12 կգ նիհարել է:

«Նրա ատամներն ու մազերը թափվում են: Շաքարի պարունակությունը բարձրացել է մինչեւ 220, բարձր արտերիալ ճնշում ունի, թուլացել է տեսողությունը: Նա չի կարողանում անգամ ինքնուրույն 5 քայլ անել», - հաղորդել է բժիշկը:

Իսազադեն ենթադրում է, որ Յունուսի մոտ ակտիվացել է հեպատիտ C-ն եւ լիովին հնարավոր է, որ լյարդում ընթացող գործընթացները ուղղակիրոեն տանում են ցեռոզին:

«Ինձ ցանկանում են կոտրել եւ հետ կանգնել իմ ուղուց, բայց ես ողջ կյանքս նվիրել եմ այս գործին եւ այդ ուղուց չեմ շեղվի», - Իսազադեն մեջբերել է իրավապաշտպանի խոսքերը:

Հիշեցնենք, որ Յունուս ամուսինները կալանավորվել են լրագրող Ռաուֆ Միրքադիրովի գործի շրջանակներում: Նրանք բոլորը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ;

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը Ադրբեջանում մի շարք ԶԼՄ-ների արգելափակումը Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի խախտում է ճանաչել
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը յուրաքանչյուր դիմողի 6000 եվրո փոխհատուցում վճարել։
Մեթյու Միլլեր. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալություններով
Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների...
Abzas Media-ի գործով ձերբակալվել է ադրբեջանցի տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադը
2023 թվականի նոյեմբերի վերջին Abzas Media գրասենյակում խուզարկություն է իրականացվել, որի արդյունքում, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է 40 հազար եվրո...
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ