Ջեք Հաջինյանը նոյեմբերի 25-ին պաշտոնապես ստանձնել է ամերիկյան Մոնթեբելո քաղաքի ղեկավարի պաշտոնը: Նա Մոնթեբելոյի առաջին հայ քաղաքապետն է:
Պաշտոնական արարողությանը մասնակցել են ավելի քան 6 հազար հյուրեր, այդ թվում արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը, հաղորդում է «Asbarez»-ը:
Իր խոսքում Հաջինյանը նշել է, որ շնորհակալ է նման վստահության համար: Նրա խոսքով՝ ինքը երրորդ սերնդի Մոնթեբելոյի բնակիչ է եւ իր «սերն ու հավատարմությունը Մոնթեբելոյի զարգացմանն ու բարգավաճմանը էլ ավելի է խորացել»:
Հաջինյանը Մոնթեբելոյի քաղաքային խորհրդի անդամ է ընտրվել 2011 թվականին: