News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ տնտեսության հիմնական ուղղվածությունը եւ առաջնային ոլորտը հանքարդյունաբերությունն է. էկոնոմիկայի նախարարության տեղեկանքում նշված է, որ այդ «առաջնային» ուղղվածության մասնաբաժինը ՀՆԱ-ում 2014թ. երկրորդ եռամսյակում կազմել է 2.8 %, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Նույն ժամանակահատվածում արտադրվել է 143.5 հազար տոննա պղնձի խտանյութ, 10. 4 հազար տոննա ցինկի խտանյութ, 4.8 հազար տոննա ֆեռոմոլիբդեն, 12.9 հազար տոննա պողպատե ձուլվածք, 21.7 հազար տոննա ալյումինի գլանվածք: Ոսկու արդյունահանումը տեղեկանքում տրված է ոչ թե ծավալներով, այլ դրամով: Նշված է, որ երկրորդ եռամսյակում արտադրվել է 25.7 միլիարդ դրամի ոսկու համաձուլվածք: Ներկայացված է նաեւ արտադրված մետաղների արժողության ընդհանուր գինը՝ 134.7 միլիարդ դրամ:

Նախարարությունը նաեւ բերել է պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գները, որոնց համաձայն 2014 թ. 1 տոննա պղնձի գինը կազմել է 6914 ԱՄՆ դոլար, իսկ մոլիբդենինը՝ 26 750 ԱՄՆ դոլար (այլ մետաղների գները տեղեկանքում բերված չեն):

Համեմատելով արտադրված արտադրանքի ծավալը համաշխարհային գների հետ` կարելի է հասկանալ, թե որքան է մեր պետությունը կորցնում հանքարդյունաբերության մեջ՝ շնորհիվ կառավարության վարած քաղաքականության եւ, մասնավորապես, էկոնոմիկայի նախարարության: Եվ հարցը, ո՞ւր են անհայտանում Հայաստանի համար նման մեծ եկամուտները, որոնք կզարգացնեին ողջ երկիրը, այլ ոչ թե միայն հանքարդյունաբերողներին, բաց է մնում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 600 մլն դրամ՝ 880 շահառուի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների...
Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել.ՊԵԿ
Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ