News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, նոյեմբերի 26-ին, գրությամբ դիմել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին ու առաջարկել Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան ծրագրում որպես առանձին թեմա (ծրագրային հարց) ներառել եւ մանրամասն քննության առարկա դարձնել նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրած վնասների իրական չափերը:

Այս առնչությամբ Էդմոն Մարուքյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Առաջարկությունը հիմնավորվում է նրանով, որ, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի պետական բյուջեից սուբսիդավորում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրած վնասները: Մասնավորապես, ըստ տարիների՝ սուբսիդիաների գումարն ունի հետեւյալ տեսքը՝

2011 - 167 մլն ՀՀ դրամ

2012 - 155 մլն ՀՀ դրամ

2013 - 328 մլն ՀՀ դրամ

2014 - 536,5 մլն ՀՀ դրամ

2015 - 496,5 մլն ՀՀ դրամ

Այսինքն, 2011-2014 թվականների ընթացքում այդ վնասը կտրուկ աճել է եւ եռապատկվելով հասել ու գերազանցել 0,5 մլրդ ՀՀ դրամը, ինչն առնվազն կասկածի տեղիք է տալիս:

Հիշեցնենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան ծրագրի նախագիծն այժմ գտնվում է խորհրդարանում եւ շուտով կքննարկվի պլենար նիստերի ընթացքում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ