News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չեմ պատրաստվում մտածել գաստարբայտերների մասին, ես մտածում են այն մարդկանց մասին, ովքեր ապրում են Հայաստանում. մեր առջեւ անվտանգության խնդիր կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, արդյո՞ք հիմնականում ռուսական ուղղությամբ ուղեւորահոսքի համար ավիատոմսերի գների զգալի նվազեցումն ավելի առաջնահերթ չէ, քան Հայաստանում ազգային ավիափոխադրողի առկայության եւ շուկայում ռուսական ընկերությունների էքսպանսիայի հարցերը:

Պետրոսյանի խոսքով, անբարեխիղճ մրցակցության շնորհիվ ռուսական ավիաընկերությունները դուրս մղեցին «Էյր Արմենիա»-ին: «Էյր Արմենիա»-ն բյուջե չունի: Տոմսերն էժանացան այն ուղղություններով, որոնցով չվերթներ էր իրականացնում նաեւ «Էյր Արմենիա»-ն: Երբ ընկերությունը դադարեցրեց չվերթները, այդ ուղղություններով վերականգնվեցին հին գները: Տոմսերը չէժանացան, դա խաբեություն է, ժամանակավոր երեւույթ, որի նպատակը մեր ավիափոխադրողին շուկայից դուրս մղելն էր»,- ընդգծեց Շահեն Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերությունը սնանկացել է, իսկ վերջերս նույն ճակատագրին արժանացավ եւ մասնավոր «Արմավիա»-ն, ինչի արդյունքում Հայաստանը կորցրեց սեփական քաղաքացիական ավիացիան: «Էյր Արմենիա»-ն դադարեցրեց չվերթներ իրականացնել այս տարվա սեպտեմբերից: 2013 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց բաց երկնքի քաղաքականության անցնելու գործընթացի մեկնարկի մասին, որը լուրջ փոփոխություններ է ենթադրում ավիափոխադրումների ոլորտում: Արդյունքում հիմնական ուղղություններով ավիատոմսերը զգալիորեն էժանացան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 600 մլն դրամ՝ 880 շահառուի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների...
Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել.ՊԵԿ
Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին...
Նոր դրամաշնորհ Եվրահանձնաժողովի կողմից՝ Հայաստանի համար. Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 72 մլն
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի,…
«Փաստ». Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը
Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ...
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ