News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովում քննարկումների ժամանակ ադրբեջանցիները փորձել են մեղադրել հայկական կողմին ղարաբաղյան ուղղաթիռի խոցման միջադեպի հետ կապված, հայտարարելով, որ դա հայկական կողմի սադրանքն էր, որին տրվել է համարժեք պատասխան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հարց է ուղղել Դաշինքի գլխավոր քարտուղարին այդ միջադեպի հետ կապված: «Դրանից մեկ օր առաջ ՆԱՏՕ-ի ՎԽ-ի քաղաքական հանձնաժողովում քննարկման ժամանակ ադրբեջանցիները փորձել են մեղադրել մեզ՝ հայտարարելով, որ դա հայկական կողմի սադրանքն էր, որին տրվել է համարժեք պատասխան: Նահապետյանն ընդգծել է, որ չնայած բոլոր կոչերին, միջազգային հանրությունը չի ձեռնարկել ոչինչ, քանի որ չի ցանկացել իրերը կոչել իրենց անուններով, բայց ԼՂՀ Զինված ուժերը պատվով են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը»,-նշել է Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը խոցել են ԼՂՀ զինված ուժերին պատկանող ռազմական «Մի-24» ուղղաթիռը, որն այդ պահին ուսումնավարժական թռիչք էր իրականացնում: Երեք օդաչուները զոհվել են: Դեպքից 10 օր անց հայկական կողմը հատուկ գործողություն է իրականացրել եւ դեպքի վայրից դուրս բերել զոհված տղաների մարմիններն ու ուղղաթիռի անհրաժեշտ մասերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հաստատել են դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը
Դեռևս փետրվարին նրա թեկնածությունն առաջադրել էին 32 անդամ երկրներից 21-ը...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
Ամենաշատ