News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եթե խորհրդարանական եռյակի («Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ եւ «Ժառանգություն») օրակարգում իշխանափոխության հարցը մնա, «Ժառանգություն»-ը չի լքի այն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրսյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ Ազգային ժողովի հերթական լիագումար նստաշրջանի ընթացքում դեկտեմբերի 4-ին ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի պատգամավորները (բացառությամբ Նիկոլ Փաշինյանի) կողմ քվեարկեցին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացմանը:

«Խնդիրը մեր գործընկերների մեջ չէ, այլ իշխանության: Այն իշխանության, որը հանգեցրեց նրան, որ այսօր ապրանքները մեր երկրում ժամ առ ժամ թանկանում են, պետությունը կործանվում է: Եվ եթե մենք ցանկանում ենք որեւէ բան փոխել, այլ ճանապարհ չունենք, քան ամբողջական իշխանափոխությունը»,- հայտարարեց Մարտիրոսյանը:

Ճշտող հարցին, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված տարաձայնություններն արդյո՞ք չեն հանգեցնի «եռյակի» ձեւաչափի զրոյացմանը, «Ժառանգության» վարչության փոխնախագահը պատասխանեց, որ այդ հարցի շուրջ տարաձայնություններ եղել են՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից:

«Սեպտեմբերի 4-ին մենք արդեն հայտարարեցինք, որ մեզ համար անընդունելի է ոչ լեգիտիմ իշխանության արած քայլը, մենք դա արեցինք նաեւ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին՝ դատապարտելով Սերժ Սարգսյանի ստորագրությունը: Հետեւաբար, այս իրավիճակը միշտ է տեղ ունեցել: Դա չի ազդում իշխանափոխության խնդրի վրա: Մենք պետք է իշխանափոխություն կատարենք, որպեսզի շտկենք ներկա իրավիճակը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հայաստանի Ազգային Ժողովը դեկտեմբերի 4-ին հերթական լիագումար նիստի ընթացքում ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության մասին պայմանագիրը: Դրա վավերացմանը «կողմ» քվեարկեց 103 պատգամավոր, «դեմ»՝ 7, 1 հոգի՝ ձեռնպահ: ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ն առաջին անգամ բացահայտ աջակցեցին եվրասիական ինտեգրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ