News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը


Մոսկվայի «Նացիոնալ» հյուրանոցում ինքնասպան է եղել 68-ամյա գործարար Իվան Շերվաշիձեն: Ըստ LifeNews-ի՝ նա գլխավորում էր երաժշտական գործիքների եւ սարքավորումների վաճառքով զբաղվող ընկերություն:

Մինչդեռ «Ինտերֆաքսը» հայտնում է, որ  մահացածը ֆինանսական ընկերության  համասեփականատեր էր, իսկ ինքնասպանության պատճառը, ըստ գործակալության աղբյուրի,  «այսօրվա հոգեբանական լարումն է»:

LifeNews-ի տրամադրության տակ է հայտնվել «Նացիոնալ» հյուրանոցից մի տեսագրություն, որտեղ երեւում է, որ ինքնասպանություն կատարելուց առաջ  տղամարդը որոշ ժամանակ զբոսնել է միջանցքներում: Նրա հագին եղել է վերնահագուստ, ձեռքին՝ պայուսակ եւ փաթեթ: Ըստ որոշ տվյալների՝ դրա մեջ ատրճանակ է եղել: Թեքվելով անկյունում՝ տղամարդն ատրճանակի փողը դրել է բերանը եւ սեղմել ձգանը:

Կրակոցի ձայնից հավաքված կենվորները եւ հյուրանոցի անձնակազմը ոստիկանություն են կանչել: Ոստիկանները մահվանից առաջ գրություն են հայտնաբերել, որում Իվան Շերվաշիձեն խնդրել է իր աճյունամոխրը շաղ տալ Սեւ ծովում: Տղամարդու մոտ գտել են նաեւ  փաստաթղթեր եւ կտակի թղթեր: Գործարարը մանրամասն ծրագրել էր իր մահը եւ նախապես բաշխել ժառանգությունը հարազատների միջեւ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ