News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ակնկալվում է, որ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստում Սերգեյ Բագրատյանին կնշանակի Վայոց ձորի մարզպետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Ի դեպ, մարզպետի ԲՀԿ թեկնածուն  այժմ կառավարությունում է, ուր տեղի է ունենում կառավարության հերթական նիստը:

Նշենք, որ կառավարությունն իր նախորդ երկու նիստերի ընթացքում այդպես էլ օրակարգում չէր ընդգրկում Վայոց ձորի մարզպետի նշանակման հարցը:  Բագրատյանին չնշանակելու պատճառն, ըստ շրջանառվող լուրերի կապված էր այն բանի հետ, որ նրա թեկնածությունը չէր արժանացել կառավարության ղեկավարի հավանությանը, եւ Տիգրան Սարգսյանն առաջարկել էր այլ թեկնածուի առաջադրել։ Խաչիկ Գալստյանն ասաց, թե Բագրատյանի նշանակման ուշացումը պայմանավորված է ընթացակարգային խնդիրներով:

Նկատենք, որ Վայոց ձորի մարզպետի թեկնածուն գործարար է եւ ղեկավարում է հեղուկ վառելիքի եւ սննդի առեւտրով զբաղվող «Սերգեյ Գրուպ» ընկերությունը:

Հիշեցնենք, որ Վայոց ձորի նախկին մարզպետը Վարդգես Մաթեւոսյանն էր, ով  հունիսի 12-ին հանկարծամահ էր եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ