News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարան երեկ՝ դեկտեմբերի 17-ին, կայացած նիստում Յուրի Վարդանյանի որդուն՝ Դավիթ Վարդանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու մասին որոշում է կայացվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Դավիթ Վարդանյանը մոտ 2 ամիս գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցում», որտեղ ընդունել է վճռով նախատեսված հարկադիր բուժում: Նա ազատազրկման մեջ էր մոտ 1,5 տարի:

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը նախեւառաջ որոշում է ՔԿՀ-ն, նիստ է գումարում, միջնորդագիր է ներկայացնում անկախ հանձնաժողովին, որն էլ այն բավարարում է եւ ուղարկում դատարան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդին՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Դավիթ Վարդանյանին ազատ են արձակել: Այս մասին հայտնել էին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ դատարանը նրան պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել:

Նշենք, որ Դավիթ Վարդանյանը սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման` 4 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ, եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժների մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակվել է 4 տարի 6 ամիս ազատազրկումը` հաշվի առնելով նաեւ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։

Հիշեցնենք, որ 30-ամյա Դավիթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հոկտեմբերին Իրանում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, մնացածը պահել ձեռքի պայուսակում և մաքսանենգ ճանապարհով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենաներ են բախվել. ուղևորներից մեկը մահացել է, կա 7 վիրավոր
Հունիսի 24-ին՝ ժամը 18:53-ին. Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է, վարորդը մահացել է
Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ամենաշատ