Հայաստանի գազալցակայաններում սեղմված գազի գինը շուտով պետք է կայունանա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
«Կարծում եմ, որ համընդհանուր կայունացմանը զուգահեռ շուտով կդադարեն նաեւ սեղմված գազի գնի տատանումները»,-ասել է Առաքելյանը:
Նրա խոսքով՝ Երեւանում տրանսպորտային ընկերությունների միկրոավտոբուսների գործադուլ հայտարարած աշխատակիցների հետ հանդիպում նախարարությունը դեռեւս չի նախատեսում: «Մարզերում խնդիրներ չեն նկատվում»,-խոստովանել է նա: