News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Վասիլ Ասլանյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կառավարությունից:

Որոշման մեջ նշվում է, որ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածը`Վասիլ Ասլանյանին նշանակել Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Նշենք, որ Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը նշանակվել էր Վայոց ձորի մարզպետ: Իսկ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը նշանակվել էր Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ