News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Որակավորման 1-ին փուլ, 2-րդ հանդիպում

8 հուլիսի, Թել Ավիվ, Բլյումֆիլդ ստադիոն

Շալեւ, 45+1, 1:0

Վերջին տարիների տխուր ավանդույթը հայկական ֆուտբոլում փոխել առայժմ չի ստացվում: Մեր ակումբների համար եվրագավաթային մրացաշարերի առաջին փուլը դառնում է անհաղթահարելի արգելք: Այս տարի եւս պայքարի մեջ մտած մեր առաջին երկու ակումբները հենց մեկնարկում դուրս մնացին պայքարից:

Եվրոպայի լիգայում նորամուտը նշած Երեւանի Ուլիսը երկու հանդիպումների արդյունքում տանուլ տվեց Իսրայելի Բնեյ Յեհուդային: Թիմերի առաջին խաղը Երեւանում ավարտվել էր ոչ ոքի` 0:0 հաշվով: Իսկ պատասխան խաղում, այսօր Թել Ավիվում Ուլիսը պարտվեց 0:1 հաշվով: Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձավ Մենաշ Շալեւը:

Դրանից մեկ ժամ առաջ Եվրոպայի լիգան լքել էր նաեւ Երեւանի Բանանցը, որը 0:4 ընդհանուր հաշվով պարտվեց Անորտոսիսին:   

Եվրոպայի լիգայի երկրորդ ընտրական փուլից պայքարը կսկսի Միկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ