News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հերթափոխի դիտակետում ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ:

2014թ. դեկտեմբերի 21-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 10:15-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքերից մեկում «արթուն» հերթափոխի դիտորդի պարտականությունները կատարող ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Հրաչյայի Քոլոյանը «արթուն» հերթափոխի դիտակետում իրեն ամրակցված նռնակի պայթյունի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով, հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու, ինչպես նաեւ դեպքի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով կատարվել են դեպքի վայրի, Դ.Քոլոյանի դիակի արտաքին, դեպքի պահին նրա հագին եղած զրահաբաճկոնի զննումներ:

Դրանց արդյունքները, ինչպես նաեւ դիրքի զինծառայողների բացատրությունները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ նռնակը պայթել է Դ.Քոլոյանի գործողությունների արդյունքում: 

Նշված փաստով նախապատրաստված նյութերով 22.12.2014թ. ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննություն է կատարվում՝ հնարավոր բոլոր վարկածներով: 
Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու գործի օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ հետազոտման համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 21-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետեւանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է, վարորդը մահացել է
Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ