News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Րոպեներ առաջ մեկնարկեց «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը։ Բացման արարողությանը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փառատոնի պատվավոր հյուրին՝ աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեին հանձնեց Մշակույթի նախարարության ոսկե մեդալը։

Փառատոնը մեկնարկեց Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով։ Պատահական չէ այս ֆիլմի ընտրությունը, քանի որ այս տարի լրանում է ֆրանսահայ ռեժիսորի 90-ամյակը եւ հենց այս ֆիլմում է, որ իր լավագույն դերերից մեկը խաղացել է Կլաուդիա Կարդինալեն։

 «Ոսկե ծիրանն»  այս տարի վարում  էր «Կաննի»  միջազգային կինոփառատոնում 2010 թվականի  լավագույն անիմացիոն ֆիլմի համար «Ոսկե արմավենի» ստացած ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը։

Նշենք նաեւ, որ  նախքան փառատոնի մեկնարկը, Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի առջեւ, վարչապետ Տիգրան  Սարգսյանի, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Կլաուդիա Կարդինալեի մասնակցությամբ բացվեցին Սերգեյ Փարաջանովի, Անրի Վեռնոյի, Ռուբեն Մամուլյանի եւ Համո Բեկնազարյանի աստղերը։

Հետաքրքական է նաեւ այն փաստը, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը «Ոսկե ծիրանին» ուղղված իր ողջույնի խոսքում նշեց, թե փառատոնը այսուհետ կունենա  իր սեփական տարածքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ