News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Գյումրիում՝ Մյասնիկյան փողոցի տներից մեկում, որտեղ սպանել էին ընտանիքի 6 անդամներին, հայտնաբերել են մի քանի ամսական մի երեխայի: Նրան տեղափոխել են հիվանդանոց: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանն ասաց, որ երեխային բերել են ծայրահեղ ծանր վիճակում, նրա կրծքավանդակի շրջանում, կտրած-ծակած վերք էր, այժմ վիրահատում են: Երեխային գտել են մոր դիակի վրայից, երեւի ոճրագործին թվացել է, թե նա եւս մահացած է, մինչդեռ երեխան շնչելիս է եղել: Որեւէ այլ փաստաթուղթ կամ տվյալ առայժմ հայտնի չէ:

NEWS.am-ի տեղեկություններով՝ ոճրագործության մեջ կասկածվողը այժմ փախուստի մեջ է, նրա մոտ զենք կա:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում: Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի անդամներին գտել էին սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: -Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Այս տեղեկությունը հաստատել էին ոստիկանությունից՝ առանց մանրամասներ հայտնելու: Այս պահին դեպքի վայրում իրավապահներ են աշխատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ