News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Հանցագործության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը 2016 թ․ օգոստոսի 23-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Նշենք, որ հունվարի 12-ին լրացավ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 5-րդ տարելիցը։

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի տարածքում։ Նախաքննության ընթացքում  էլ մեղադրյալ Պերմյակովը մնաց ռազմաբազայի տարածքում եւ ՀՀ իրավապահներին չհանձնվեց։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Արայիկ Զալյանը այս գործում ներկայացնում են սպանված Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ եւ Նարինե Պողոսյանների շահերը։

Ինչպես քննության ողջ ընթացքում, այնպես էլ դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը ահազանգել են, որ քննությունն իրականացվում է թերացումներով, դրանց վերաբերյալ միջնորդություններ են ներկայացրել, սակայն դատավոր Հ․ Մովսիսյանը հետեւողականորեն մերժում էր միջնորդությունները, դրանք համարում անհիմն։

Դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվեց, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ չընդունվեց։

Պողոսյանների ներկայացուցիչ Ա․ Զալյանը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գանգատի հիմքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) եւ 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներն են։

Գանգատում  նշվել էր, որ երկու պետությունները չեն իրականացրել իրենց պոզիտիվ պարտականություններն ու չեն կանխագելել Ավետիսյանների ընտանիքի կյանքի իրավունքի նկատմամբ վտանգը, քննությունը օբյեկտիվ չի եղել, հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել։

Ուշագրավ է, որ Պերմյակովի՝ զորամասը լքելու մասին հայկական կողմին պատշաճ չտեղեկացնելու մասով իրականացրած քննության վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը դեռեւս 2017 թ․-ի հունիսի 23-ին դիմել էր ՀՀ քննչական կոմիտե։ Չնայած հարցադրումները շատ հստակ էին՝ Քննչական կոմիտեն լղոզված պատասխաններ էր տվել եւ այդպես էլ չէր պատասխանել հարցերին, թե որ գործողության համար ովքեր են պատասխանտվության ենթարկվել։

Այդ պատասխանից պարզ դարձավ նաեւ, որ ռուսական կողմը, որը այդ քննությունն իրականացնելու իրավունքն էլ չուներ, զորամասը լքելու մասին հայկական կողմին անհապաղ չհայտնելու մասով քննության նյութերը ՀՀ քննչական կոմիտեին չի տրամադրել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ստանձնել է նաեւ 2018-ի դեկտեմբերին ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեեւի ծեծելուց հետո մահացած գյումրեցի Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունը։

Ա․ Ռազգիլդեեւը եւս ՀՀ իրավապահներին չի հանձնվել եւ ՀՀ կալանավայրում չի պահվում։ Չնայած այս անգամ դատավարությունը նշանակված է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն դատական նիստերին նրա ներկայությունը, կարծես թե, հնարավոր չի  լինում ապահովել․ արդեն երրորդ դատական նիստը հետաձգվում է անհասկանալի պատճառաբանություններով։

ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության եւ մարդու իրավունքների վիճակի վրա դրա ազդեցությանը ՀՔԱՎ-ը անդրադարձել է նաեւ «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում եւ դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցում, որը «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում եւ դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա»՝ ՀՔԱՎ-ի եւ միջազգային գործընկերների զեկույցի մաս է կազմում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Վալերի Պերմյակովին այսօր փոխանցել են Ռուսաստանին
ՀՀ արդարադատության նախարարություն էր ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը...
Ֆոտոռեպորտաժներ