News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ընթացքում կպարզվի, թե որ դատարանն է քննելու Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած հանցագործություններով քրեական գործը: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

«Այն հանգամանքը, որ տվյալ անձը քրեական պատասխանատվության ենթարկվում է ՀՀ օրենսդրությամբ եւ ՀՀ իրավապահներին կողմից, հենց հիմնավորվում է նրանով, որ արդեն հիմա մեր քննիչները մեղադրանք են առաջադրելու այդ անձին: Այս պահին նա գտնվում է ռուս իրավապահներին իրավազորության ներքո: Մենք իրականացնելով միջազգային պայմանագրով մեր իրավազորությունը, իրականացնում ենք քրեական պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը մեր օրենքներով եւ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով»,-ասաց նա:

Կոստանյանի խոսքով՝ թե ռուս իրավապահներին ինչ ընթացակարգ են իրականացնում իրենց կողմից հարուցված քրգործի շրջանակներում, դա մեր հետ որեւէ կապ չունի. մենք այսօր իրականացնում ենք մեր ընթացակարգերը եւ մեր նախաքննությունը:

«Մենք քննում ենք մեր քրեական գործը: Դատավարական բոլոր այն ընթացակարգերը, որոնք կապված կլինեն մեր քրգործի հետ, կիրականացվեն մեր կողմից»,-ընդգծեց նա:

Հստակ հարցին, թե ո՞ր դատարանն է քննելու գործը՝ հայկական, թե ռուսական, Կոստանյանը կրկին հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Քրեական գործը կքննվի, ընթացքում ամեն ինչ կպարզվի: Երբ հասնենք այդ պրոցեսին, ձեզ կտեղեկացնենք: Մենք տեղեկություններ չունենք, թե ռուսական կողմի քննություն իրականացնողների մոտ ինչ ապացույցներ կան: Մենք մեր քրեական գործով իրականացնում ենք քննություն: Մեր հարցաքննություններին ոչ մի այլ անձ չի կարող մասնակցել՝ բացառությամբ պաշտպանի, եթե այդպիսին կլինի»:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Նա գտնվում է ռուսական ռազմակայանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ