News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կկատարի իր «տղամարդու» խոստումը եւ ՌԴ գլխավոր դատախազին կդիմի վեց գյումրեցիներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու խնդրանքով, երբ առկա կլինեն անհրաժեշտ փաստաթղթային բազան, հիմքերը։

 Այս մասին հունվարի 15-ին, կեսգիշերի մոտ, Գյումրիի դատախազության առջեւ հավաքված ցուցարարներին ասաց Գեւորգ Կոստանյանը։

«Ցանկացած պահի կարող եմ ունենալ այդ թուղթը, որ պահին ունենամ, անմիջապես կդիմեմ»,- ասաց Կոստանյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ Պերմյակովի գործով իր եւ ցուցարարների նպատակը նույնն է, դրան հասնելու ճանապարհները՝ տարբեր. «Այն ճանապահը, որը դուք ընտրեցիք, արդարացված չէ։ Սպանվածները մեր հայրենակիցներն են, թող տպավորություն չլինի, թե  մենք դրան ավելի մակերեսային ենք վերաբերվում, քան դուք»։

Կոստանյանը հանդիմանեց հավաքվածներին՝ իրեն չլսելու եւ ՌԴ հյուպատոսարանի մոտ անկարգությունների համար, որոնց հետեւանքով, ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 13 մարդ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, 14-ը՝ բերման ենթարկվել։

Նշենք, որ կեսգիշերից հետո դատախազության առջեւ հավաքված բազմությունը սկսեց ցրվել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում:: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, Պերմյակովը գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ