News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր՝ հունվարի 16-ին, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ իր երկրի անունից ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ դեսպանը նշել է, որ խորապես ցնցված է անմեղ մարդկանց սպանություններից եւ լիահույս է, որ հանցանք կատարած անձը կենթարկվի արդարացի պատասխանատվության եւ պատժի:

Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, որ կարվի ամեն հնարավորը, քննությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Նախարարն ասել է նաեւ, որ Հայաստանի ողջ իշխանությունը, ամբողջ իրավական համակարգը հետեւողական են լինելու այս հարցում:

Նախարարն էլ իր հերթին անդրադառնալով վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին՝ իր ցավակցությունն է հայտնել դեսպանին՝ գնահատելով ֆրանսիացիների հաստատակամությունը խոսքի ազատության եւ ժողովրդավարական արժեքների պահպանման գործում:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական բազմաբեւեռ համագործակցությանը՝ ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Ֆրանսիան Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է եւ ՀՀ կառավարությունը գնահատում է հատկապես Ֆրանսիայի շարունակական ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ