News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տեսանելի ապագայում Ռուսաստանն այլ երկրներից ձկան նոր մատակարարումների կարիք կունենա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ծովամթերքի արտահանման նորվեգական խորհրդի շուկայի վերլուծաբան Փոլ Անդալը:

Նրա խոսքով, նորվեգական ձկան բացակայության պատճառով ռուսական շուկայում այն չի բավականացնի:

«Այդ պատճառով կարծում եմ, որ Ռուսաստանի շուկայում հսկայական հնարավորություններ են բացվում այն երկրների համար, որոնց ռուսական էմբարգոն չի առնչվում»,- հավելեց Անդալը: Իսկ ռուսական ձկնաբուծական արտադրությանը, ըստ նրա, դժվար թե հաջողվի լրացնել բացը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Ձկան շուկայի արդյունաբերող եւ առեւտրային ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Արոնովը նշել էր, որ նորվեգական սաղմոնը զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնության սառեցված ձկան շուկայի 95%-ը, եւ այդ բացը լրացնել չի հաջողվի:

Միաժամանակ, ՌԴ գյուղատնտեսական նախարար Նիկոլայ Ֆյոդորովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է ստեղծված բացը լրացնել՝ արտահանման-ներմուծման դրական հավասարակշռության շնորհիվ (համապատասխանաբար 1.8 մլն եւ 600-700 հազար տոննա):

Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանի ձկնամթերքի արտահանման հիմնական շուկան է: 2014 թվականի առաջին երեք եռամսյակներում Հայաստանից 1635 տոննա թարմ եւ սառեցված ձուկ է արտահանվել, ամբողջը՝ Ռուսաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ