News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ եվրոպական երկրների միջեւ իրականացվել է քաղաքական ակտիվ երկխոսություն, կայացել են բարձրաստիճան եւ այլ մակարդակների փոխայցելություններ, աշխատանքներ են տարվել` խորացնելու համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, միջխորհրդարանական, կրթամշակութային, ապակենտրոնացված համագործակցության եւ այլ ոլորտներում: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այց է կատարել Չեխիա, պաշտոնական այցեր` Ավստրիա եւ Սուրբ Աթոռ, աշխատանքային այցեր` Ֆրանսիա, Իռլանդիա, Բելգիա եւ Նիդերլանդներ:

Սերժ Սարգսյանը հունվարի 30-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ: Այցելության ընթացքում ստորագրվել են 12 երկկողմ փաստաթղթեր։

Հունիսի 11-ին ՀՀ նախագահի` Ավստրիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի եւ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի բանակցությունները: Հանդիպման ավարտին ստորագրվել է 3 փաստաթուղթ:

Մարտի 25-ին աշխատանքային այցով Հաագայում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ:

Մայիսի 12-13-ը տեղի է ուեցել Ֆրանսիայի  նախագահ Ֆրանսուա Օլանդի պետական այցը Հայաստան: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք նոր մակարդակի կբարձարցնեն հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները:

Հունիսի 3-4-ը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերի պաշտոնական այցը Հայաստան:

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը պետական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը:

Հոկտեմբերի 10-12-ը Հայաստան պաշտոնական այց է կատարել Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

 Փետրվարին եւ նոյեմբերին Հայաստան են այցելել Հունաստանի Խորհրդարանի եւ Կիպրոսի  Ներկայացուցիչների պալատի նախագահները:

Տեղի են ունեցել խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելություններ, այդ թվում`  Չեխիա է այցելել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, Հայաստան այց են կատարել  Գերմանիայի Բունդեսթագի, Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի, Նիդերլանդների, Բուղարիայի, Լեհաստանի, Լիտվայի խորհրդարանների պատվիրակությունները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել Եվրոպական խորհրդարանի, Ֆրանսիայի, Լիտվայի, Իսպանիայի օրենսդիր մարմինների անդամները:

Կայացել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական եւ աշխատանքային այցերը մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում` Գերմանիա, Ֆրանսիա, Շվեդիա, Լատվիա, Բելգիա, Սերբիա, Շվեյցարիա:

Ապրիլի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այց է կատարել Բրյուսել, հանդիպում ունեցել Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ։

Հունիսի 16-17-ը ՀՀ ԱԳ նախարար  Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց է կատարել Գերմանիա, հանդիպել ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Փետրվարին եւ հոկտեմբերին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցեր է կատարել Ֆրանսիա, հանդիպումներ ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները հանդիպումներ են ունեցել նաեւ միջազգային համաժողովների շրջանակներում։

Նոյեմբերին կայացել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Շվեդիա, հանդիպումը արտգործնախարար Մարգոտ Վալստորմի հետ:

Հունիսի 26-27-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այց է կատարել Լատվիայի Հանրապետություն, հանդիպել ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչի հետ։

Հայաստան են այցելել եվրոպական երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ, այդ թվում` ԳԴՀ ԱԳ դաշնային նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Սեբաստիան Կուրցը, Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը, Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը, Սերբիայի ԱԳ նախարար Իվան Մրկիչը, Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկեւիչը:

Կայացել է Շվեդիայի Առեւտրի եւ հյուսիսային համագործակցության նախարար Էվա Բյորլինգի այցելությունը Հայաստան:

Միջազգային համաժողովների եւ բազմակողմ այլ ֆորումների շրջանակներում կայացել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները  Ֆինլանդիայի, Իտալիայի,  Էստոնիայի, Մալթայի, Հունաստանի, Ռումինիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների եւ Կոսովոյի նախագահ Աթիֆեթե Յահյագայի հետ:

Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Դանիայի, Լատվիայի, Չեխիայի, Ռումինիայի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ:

Կայացել են հայ-գերմանական, հայ-ավստրիական, հայ-չեխական, հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովների նիստերը եւ հայ-ֆրանսիական, հայ-ավստրիական, հայ-չեխական, հայ-լեհական, հայ-սերբական եւ հայ-հունական գործարար համաժողովները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
ԱԺ-ում լսումներ կլինեն Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի թեմայով
Հիշեցնենք, որ նման հանրաքվե կազմակերպելու առաջարկով հանդես է եկել Ժողովրդավարական ուժերի հարթակը, որի մասնակից կուսակցություններ…
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ամենաշատ