News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր՝ հունվարի 28-ին, բանակի կազմավորման 23-ամյա տարեդարձին, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի եւ այլ բարձարստիճան պաշտոնյաների հետ այցելեց «Եռաբլուր» պանթեոն ծաղիկներ դրեց զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանին եւ իր շնորհավորանքն ուղղեց բանակին (ֆոտոռեպորտաժ

«Հոգու բերկրանքով եւ ուրախությամբ փառք ենք առ Աստված բարձրացնում, որ տերը շնորհիվ հայոց բանակի խաղաղ է պահում հայրենի մեր երկիրը եւ այդ խաղաղությունը մեզ տռրվում է ծանր գնով, մեր զինվորների կյանքի գնով։ Մենք հայցում ենք երկնավորից, որ իր օրհնության ներքո պահի, անվրդով ու ապահով պահի հայրենի մեր երկիրը եւ երկնքի լուսավոր օթեւանններում պահի մեր նահատակ որդիների հոգիները։ Թող տերը միշտ զորեղ ու հաղթական պահի հայոց բանակը, որպեսզի մեր ժողովրդի կյանքը ստեղծագործ լինի եւ բարօրության մեջ»,-ասաց նա։

 Անդրադառնալով սահմանին վերջին շրջանում ստեղծած լարված իրավիճակին, կաթողիկոսն ասաց, որ Ադրբեջանը դրանով ձգտում է լարվածության մեջ պահում մեր երկիրը եւ ժողովրդին։

«Ադրբեջանը մշտապես նման սադրիչ գործողություններ է իրականացնում եւ լարվածության մեջ պահում մեր ժողովրդին եւ երկիրը, եւ ցավում ենք, որ մենք զոհեր ենք ունենում։ Այն, որ տրվում են այդ գործողություններին համարժեք պատասխան, մենք վստահ ենք, որ հայոց բանակի կողմից տրվող գործողությունները կարող են զսպվածություն առաջացնել»,-ասաց կաթողիկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելություն...
Երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է  թիրախավորել Եկեղեցուն. Քահանան՝ ՔՊ-ականի մասին
Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին...
Ամենաշատ