News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի օմբուդսմենը դիմում է ստացել անչափահաս տղայի մորից, ով դժգոհել է, որ ծննդյան վկայականում եղած անճշտության պատճառով արդեն 3 ամիս է՝ որդին չի կարողանում վերադառնալ Ռուսաստան և դպրոց հաճախել:

Կինը հայտնել է, որ նախաքննության մարմինը չի կարողանում պարզել իրականությունը, փորձաքննության չեն ենթարկվել ծննդյան վկայականի կնիքները, գործով որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:

Ի պատասխան Օմբուդսմենի գրության՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից հայտնել են, որ տղային անձնագրավորելու հարցը լուծման ընթացքում է: Այնուհետև տղայի մայրը Պաշտպանին հայտնել է, որ տղան ստացել է անձնագիր:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ