News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական կայքը սկսել է փորձարկել Place Tips գործառույթը, որն օգտատերերին հուշումներ է ուղարկելու նրանց գտնվելու վայրի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Facebook պաշտոնական բլոգում:

Գործառույթի գաղափարն այն է, որ երբ օգտատերը մոտենա որեւէ տեսարժան վայրի, խանութի, ռեստորանի կամ այլ վայրի, որը կարող է նրա պոտենցիալ հետաքրքրությունների շրջանակում լինել, Facebook-ը նրան վարդագույն push-հաղորդագրություն կուղարկի:

Հաղորդագրությունը բացելով՝ օգտատերը կարող է տեսնել վայրի լուսանկարը, նրա նկարագրությունը, բաժանորդագրվել նրա ֆեսյբուքյան էջին, ինչպես նաեւ իմանալ, թե իր ընկերներից ով է եղել այստեղ եւ նույնիսկ լուսանկարվել: Բացի դրանից՝ օգտատերը կարող է տեղեկանալ, թե առաջիկայում ինչ միջոցառումներ են նախատեսվում այս վայրում:

Գործառույթը կողմնորոշվում է GPS եւ Wi-Fi կապի միջոցներով:

Այս պահին գործառույթը փորձարկվում է Նյու Յորքի տեսրժան վայրերում՝ Կենտրոնական այգում, Թայմս Սքուերում, Բրուքլինի կամրջի վրա, Ազատության արձանի եւ JFK օդանավակայանի տարածքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ