News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք այս տարի որոշել ենք չմասնակցել «Մանկական Եվրատեսիլին»: Պատճառներից մեկը մրցույթին պատրաստվելու քիչ ժամանակն է, երկրորդը՝ այն փաստը, որ ծախսերը մանկական  Եվրատեսիլում զգալի են, իսկ մասնակցության արդյունքն այնքան էլ զգալի չէ: Այդ մասին հայտարարել է Եվրատեսիլում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ադիլ Քերիմլին, գրում է ադրբեջանական «Էխո» պարբերականը:

Նրա խոսքով, դա հեշտ է հասկանալ մասնակից-երկրների քանակից: Այս տարի 14 երկրներ են հայտ ներկայացրել, բայց միայն մի քանիսն են հաստատել իրենց մասնակցությունը: Այնպես որ Ադրբեջանն այս տարի չի մասնակցի:

Միջազգային մրցույթն այս տարի կայանալու է Մինսկում՝ նոյեմբերի 20-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ