![](img/news/25/18/75/default.jpg)
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Կենտրոնական եւ Հարավ-արեւելյան Եվրոպայի գազային ցանցի շինարարության բարձրագույն խմբի առաջին նիստի ժամանակ երկրի տարածքում գազային հանգույցի շինարարության նախագիծ է ներկայացրել՝ շուրջ 2.2 մլրդ եվրո արժողությամբ: Զեկույցը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը:
Բորիսովի կարծիքով, Եվրոպայում գազի մատակարարումների եւ տարածման հարցում աշխարհագրական դիրքի շնորհիվ Բուլղարիան կարող է ռազմավարական գործընկեր լինել:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, վարչապետը նշել է, երկրում լավ նախագծված ազգային գազային ցանց է գործում, հավասարակշռված տարանցիկ համակարգ՝ գազի պահեստարանով, նավթի եւ գազի արդյունահանում է իրականացվում: