News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի ափամերձ Ռեդոնդո Բիչ քաղաքի հայ բնակիչն Իրանում գտնվող իր հայրենի քաղաքի մակետն է ստեղծել: Ըստ «Los Angeles Times»-ի, Թոնի Այվազյանը ծրագիրը սկսել է՝ պարզապես հիշողությունը մարզելու համար: Նա ցանկացել է հիշել հայրենի քաղաքը, քանի որ ո՛չ լուսանկարներ, ո՛չ այնտեղ այցելելու հնարավորություն չի ունեցել:

Նախ նա նկարել է Հաջիաբադի քարտեզը, որտեղ հարյուրավոր տարիներ հայեր են ապրել, եւ որտեղ նա ծնվել է: Այվազյանը նկարել է բոլոր 75 տները, ինչպես նաեւ քաղաքի եկեղեցին, դլրոցը, խանութն ու գերեզմանատունը: Նա նաեւ փորձել է պարզել, թե ով որտեղ է ապրել:

Մեկ տարի անց, սակայն, 75-ամյա Այվազյանի մոտ նոր գաղափար է ծնվել, երբ նա կինը՝ Սեդան, պատրաստվել է դեն նետել հյուրասրահի փոքրիկ սեղանը: «Մտածեցի, որ ցանկանում եմ իմ երեխաներին ու թոռներին իրականում ցույց տալ, թե որտեղից ենք մենք եկել»,- նշել է նա:

2012 թվականին Այվազյանը ձեռնարկել է իր երկամյա ծրագիրը՝ հայրենի քաղաքի մոդելը պատրաստելու համար: Նա սկսել է «կառուցել» իր մանկության գյուղը՝ օգտագործելով սեղմված ստվարաթուղթը: Խաղալիք կենդանիները փոխարինել են հոտին, ատամմաքրիչներից էլ երկրորդ հարկ տանող աստիճաններ է պատրաստել, որտեղ խաղողն էին չորացնում:

Այվազյանը Հաջիաբադում ապրել է մինչեւ 13 տարեկանը: Նրա ընտանիքը լքել է գյուղը եւ փոխադրվել խոշոր քաղաք՝ Աբադան, այնուհետեւ՝ մայրաղաք Թեհրան: 1978 թվականին Այվազյաններն Իրանից փոխադրվել են Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաք, իսկ 1992 թվականին՝ Ռեդոնդո Բիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ