News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Նորք Մարաշ թաղապետարանի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի արդյունքում տուժած երեխային Նորք Մարաշի հիվանդանոցից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:

Նա նշեց, որ իրենց մոտ տեղափոխված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, նա 8 ամսական է՝ Տիգրան Հարությունյան, իսկ մահացածը նրա զույգ եղբայրն է՝ Արման Հարությունյանը: Աննա Չոբանյանը հայտնեց, որ մյուս վիրավորն էլ նրանց մայրն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորք Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ Volkswagen մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4 հոգու: Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Վրաերթի ենթարկվողներից  2-ը մեծահասակ են, իսկ 2-ը՝ երեխաներ: Երեխաներից մեկը մահացել է, մյուս երեք հետիոտներին տեղափոխել էին Նորք Մարաշի հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է, վարորդը մահացել է
Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ