Փետրվարի 24-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում Դորտմունդի «Բորուսսիան» կհյուրընկալվի իտալական «Յուվենթուսին»: «Բորուսսիան» ձախողած առաջին մրցաշրջանից հետո, կարծես թե սկսում է վերգտնել իր խաղը: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցեց Ռուսաստանում գերմանական ֆուտբոլի լավագույն մասնագետներից մեկի՝ «Եվրոսոպորտ» և «Ռոսսիա 1» հեռուստաալիքների ֆուտբոլային մեկնաբան Սերգեյ Կրիվոխարչենկոյի հետ.
Սերգեյ, ի՞նչ կանխատեսում կանեք այսօրվա խաղի համար: «Բորուսսիան» քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորություններ ունի՞:
Անկեղծ ասաց, ես այնքան էլ չեմ սիրում կանխատեսումներ անել: Այս պահին կարելի է ասել, որ «Բորուսսիայի» կարգավիճակը համեմատած նախորդ մրցաշրջանի լավացել է: Չի կարելի ասել, որ նա խաղում է նույն մակարդակի վրա, ինչ մեկ տարի առաջ էր: Թիմն ապաքինվում է, բայց դա տեղի է ունենում քայլ առ քայլ: Դա հեշտ գործընթաց չէ: Կարևորը՝ «Բորուսսիան» վերջին խաղերում սկսել է իրացնել իր գոլային պահերը: Հաշվի առնելով թիմի ներկայիս իրավիճակը՝ այսօրվա խաղի ֆավորիտը համարվում է «Յուվենթուսը», դա չի նշանակում, որ «Բորուսսիան» հնարավորություններ չի ունենա: Նրանց ավելի հեշտ է լինելու, քանի - որ ֆավորիտներն իտալացիներն են:
Երկորրդ մրցաշրջանում ի՞նչ փոխեց թիմի մարզիչ Յուրգեն Կլոպը:
Թիմը, կարծես, սկսել է ավելի լավ հանդես գալ: Ինքը` Կլոպն ասում է, որ թիմը ֆիզիակապես ուժեղացել է: Ինձ թվում է, որ «Բորուսսիան» փորձում է վերհիշել իր ավագույն խաղը: Բացի այդ, առաջին մրցաշրջանում թիմում հոգեբանական ճնշում կար: Հիմա նրանք պարզապես փորձում են խաղալ իրենց ֆուտբոլը, ինչի շնորհիվ էլ թիմում պակասել է խոտանը: Մրցաշարային աղյուսակի վերջին տեղում լինելով, ֆուտբոլիստներն անընդհատ ոչ պարտադիր սխալներ էին անում, չէին իրացնում իրենց պահերը: «Բորուսսիան» հոգեբանական խնդիր ուներ:
Այս խաղում Կլոպը կփոխի՞ թիմի տակտիկան ու կազմը:
«Բորուսսիան» բազմազան տակտիկաներ ունեցող թիմ չէ, այնպես, ինչպես «Բավարիան»: Նա երբեք չի էլ ձգտել լինել այդպիսին: Գուցե դրա համար էլ, Բունդեսլիգայի մրցակիցներն արդեն գիտեն նրա խաղն՝ ի տարբերություն արտերկրի թիմերի: Օրինակ «Արսենալն» առաջին խաղում մեծ խնդիրներ ուներ «Բորուսսիայի» հետ: Կազմի հետ կապված` հավանական է, որ Կեմպելն այսօր չխաղա: Նա աղեստամոքսյաին ինֆեկցիա ունի և վատառողջ է: Մեծ է հավանականությունը, որ Կլոպը հենկետային գոտում Գյունդոգան-Շահին զույգին խաղացնի, որոնք այդքան էլ իդեալական հանդես չեն գալիս: Թիմի առաջնորդներն՝ Օբամեյանգն ու Ռոյսը հաստատ մեկնարկային կազմում կլինեն: Հնարավոր է, որ Հյումելսն էլ խաղա: Դա շատ լավ կլինի թիմի համար:
Ինչի՞ հետ եք կապում Մխիթարյանի խաղի անկումը:
Ինձ մոտ տպավորություն է, որ նրա վրա հոգեբանական գործոնն է ազդում: Նրան ինքնավստահությունն է պակասում: Առաջին մրցաշրջանում իր մոտ ամեն ինչ չէ, որ հաջող դասավորվեց: Կլոպն այն ժամանակ ասում էր, որ Մխիթարյանը մարզադաշտ է դուրս գալիս հոգսերի և ճնշումների մեծ ուսապարկով: Նրան հաջողվեց Մխիթարյանին ազատել այդ ուսապարկից: Այնպիս տպավարություն է, թե Մխիթարյանը թիմակիցներից շատ է անհանգստանում թիմի անհաջողությունների համար:Մի քանի տարի առաջ Մխիթարյանի հետ մեծ հարցազրույց եմ ունեցել: Կարծում եմ՝ նա ծանր է տանում նման բաները:
Առաջին մրցաշրջանում նա անում էր ոչ պարտադիր սխալներ: Հոգեբանական ճնշումները ստիպում էին սխալվել:
Գուցե իր դերն ունեցավ նաև թիմում ստեղծված մրցակցության մթնոլորտը:
Ինձ թվում է` մրցակցության ոգին պետք է օգնի Մխիթարյանին: Նա գիտի, որ իր համար մեծ գումար է վճարված: Երբ այդ ճնշումը չլինի, նա ավելի հանգիստ հանդես կգա: Իզուր չէ, որ Կլոպն այդքան գովում էր նրան: Նա կարող է լինել շատ կարևոր և օգտակար ֆուտբոլիստ: Երբ Մխիթարյանի խաղն ավելի համարձակ դառնա, նրա մոտ ամեն ինչ կստացվի:
Դուք Մխիթարյանի հետ շփվել ե՞ք: Ի՞նչ եք կարծում, որոնք են նրա ուժեղ և թույլ կողմերը:
Խնդիրներ ունեին նրա բոլոր թիմակիցները: Օրինակ Գրոսկրոյցը կարող է պարտվել, և կարծես ոչինիչ չի եղել: Մխիթարյանն ինձ վրա թողել է շատ հաճելի մարդու տպավորություն: Բայց ֆուտբոլում պետք է կարողնալ մոռանալ շատ բաների մասին ու առաջ շարժվել` չմտածելով այսօրվա պարտության և մրցաշարային աղյուսակի դիրքի մասին: Մխիթարյանը կարող է հանդես գալ ցանկացած թոփ թիմում: Նա շատ ընդունակ և աշխատասեր տղա է: Ունենալով շատ լավ պայմանագիր «Շախտյորի» հետ՝ նա ձգտում էր հանդես գալ Եվրոպայում: Որևէ խոսակցություն չի եղել, թե Մխիթարյանը մարզումներին քիչ է աշխատում, կամ լեզու չի գտնում թիմակիցների հետ: Կարծում եմ, երբ թիմը լիովին ուշքի գա, Մխիթարյանի խնդիրները նույնպես կլուծվեն:
Վերա Մարտիրոսյան/ Vera&Football