News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կանադացի գիտնականներն ուսումնասիրել են մարդու հոգեկան եւ սոմատիկ առողջության վրա ոսկյա զարդերի ազդեցությունը: Նրանք պարզել են, որ բոլորի սիրելի թանկարժեք մետաղը կարող է բացասաբար ազդել նյարդային համակարգի վրա:

Հետազոտության արդյունքում գիտնականները բացահայտել են, որ մաշկածածկույթի հետ ոսկու շփումը հանգեցնում է տրամադրության անկման, անհանգստության անբացատրելի զգացողության առաջացման եւ նյութափոխանակության պրոցեսների դանդաղեցման: Անկայուն հոգեկան վիճակում գտնվող մարդկանց երկար ժամանակ ոսկյա զարդեր կրելը կարող է դեպրեսիայի հանգեցնել:

Էպիլեպսիայով հիվանդներին նույնպես խորհուրդ չի տրվում ոսկի գործածել: Ոսկերչական զարդերի փայլը կարող է նոպա առաջացնել: Ըստ Planet-today-ի, գիտնականներն այդ ազդեցությունը բացատրում են մաշկի հետ ոսկու շփման ժամանակ առաջացած քիմիական ռեակցիաներով:

Ոսկին առավելապես վտանգավոր է տղամարդկանց համար, քանի որ դրանից առանձնացող տարրերը կարող են սեռական գեղձերի աշխատանքի խախտման հանգեցնել: Իսկ կանանց պարագայում հակառակն է. ոսկյա զարդերը տոնուս են հաղորդում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների օրգանիզմին:

Ոսկյա զարդերի բացասական հետեւանքներից խուսափելու համար դրանցից ընդհանրապես հրաժարվել պետք չէ: Բավական է միայն գիշերը հանել զարդերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ