News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իտալիայում աշխարհի ամենամեծ տորթն են պատրաստելու: Այն «ճտքակոշիկի» տեսք է ունենալու, ընդ որում՝ յուրաքանչյուր շրջան իր հատվածն է պատրաստելու:

Հսկայական տորթը զարդարված է լինելու Իտալիայի հիմնական հուշարձաններով եւ յուրաքանչյուր շրջանին հատուկ մթերքներով: Գաղափարն Իտալիայի «cake»-դիզայներների ազգային ասոցիացիայինն է:

Հրուշակագործները մտադիր են գերազանցել Գինեսի ընթացիկ ռեկորդը, որը սահմանել են Անգլիայի հրուշակագործները: Դրա համար այն պետք է 120 քառակուսի մետրից ավելի լինի:

Տորթը պատրաստելու են Իտալիայի լավագույն հրուշակագործները, որոնց ընտրելու են մարտի 27-29-ին Միլանում կայանալիք միջոցառման ժամանակ: Վերջնական փուլ անցնելու համար յուրաքանչյուր հրուշակագործ պետք է իր շրջանին բնորոշ լավագույն տորթը պատրաստի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ