News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, ով այդպես էլ չկարողացավ քաղաքական նոր տանիք գտնել, կարծես թե հույսն ամեն ինչից կորցրել է: Պաշտոնանկությունից հետո անհաջող ընթացք ստացան նաեւ Նազարյանի բիզնես գործերը:

Մասնավորապես՝ Ներսիկ Նազարյանի որդուն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը բավականին անմխիթար վիճակում է, իսկ Սարյանի փողոցի վրա գտնվող մասնաճյուղն արդեն փակվել է:

Ըստ հավաստի տեղեկությունների, Երեւանի նախկին ոստիկանապետի որդին՝ Արմեն Նազարյանը, պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ:
Հիշեցնենք՝ նա դեռ հոր պաշտոնավարման ժամանակ ամուսնացավ մոսկվաբնակ հայ մեծահարուստի դստեր հետ, ով ինչպես գրվեց նաեւ մամուլում, ԱՄՆ Մալիբու ծովափնյա քաղաքում ունի շքեղ առանձնատուն, որի հարեւանությամբ գտնվում են Ջենիֆեր Լոպեսի եւ Շերլին Սարգսյանի ավելի շքեղ առանձնատները: Թերեւս հենց այդ առանձնատանն էլ կապրի կրտսեր Նազարյանն իր ընտանիքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ