News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանից ներկայացված դատավորի համար հայտարարված մրցույթի 2-րդ՝ հարցազրույցի փուլը մեկնարկել է այսօր՝ փետրվարի 26-ին: NEWS.am-ը տեղեկացավ, որ այժմ հանձնաժողովը քննում է նախկին ՄԻՊ Արմեն Հարություևյանին:: Մրցույթի բանավոր փուլը կանցկացվի երկու օրով, հանձնաժողովը կաշխատի մինչեւ ժամը 19.00-ն, առաջին օրը կքննեն 8, 2-րդ օրը՝ 6 հոգու:

Մրցույթի հանձնաժողովի կազմում նույն անձինք ենք՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյան, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյան, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյան, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյան եւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, քանի որ վերջինս ղեկավարում է «Դատավորների միություն» հ/կ-ն: Ալվինա Գյուլումյանն այժմ ներկա չէ բանավոր փուլին, նա գտնվում է Ստրասբուրգում՝որպես ՄՒԵԴ հայաստանյան դատավորին փոխարինող: 

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված թեկնածուների թիվը 15- է, նրանցից մեկը Արդարադատության նախարարի խորհրդական Հայկանուշ Պարսամյանը չի հաղթահարել փաստաթղթային փուլը: Մրցույթին մասնակցելու համար դիմել է «Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության» (WTA) լիիրավ անդամ, իրավախորհրդատու  Դավիթ Հակոբյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Աննա Մարգարյանը, Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի դատավոր: Ստեփան Միքայելյանը, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը , ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանը, Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Ռաֆիկի Գրիգորյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը, ով նախորդ մրցույթում հաղթած եւ Հայաստանից ներկայացված 3 թեկնածուներից մեկն է: Մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը,  Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արտյոմ Գեղամյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։ Ելիզավետա Դանիելյանը, հայտնի փաստաբան, նախորդ մրցույթին մասնակցած Վահե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյան, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյան եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյան։  Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները, հայտարարվել էր նոր մրցույթ:

Տպել
Ամենաշատ