News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Առաջիկա շաբաթ հնարավոր է՝ Ազգային ժողովում արտահերթ նիստ հրավիրվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ «Շահութարկի մասին» օրենքի փոփոխությունների քննարկելիս:

«Վարդան Այվազյանին հորդորում եմ հաջորդ շաբաթ մի քանի քննարկում կազմակերպել այն պատգամավորների հետ, որոնց այս օրենքը հետաքրքրում է: Այնպես ստացվեց, կամ այնպես մտածվեց, որ քվեարկությունը կհետաձգվի մի ավելի պատեհ ժամանակ: Խնդրում եմ, նստեք ու քննարկեք, սա վատ օրենք չէ, առանց խոսափողերի քննարկեք: Կան օրենքներ, որոնց համար հնարավոր է մարտի 3-4-ին արտահերթ հրավիրվի: Հետեւաբար, առաջարկում եմ շահութահարկի օրենքի վերաբերյալ քննարկումներ անել»,- ասաց ԱԺ նախագահը:

Սա էլ, սակայն, ընդդիմադիր պատգամավորներին չբավարարեց: Նրանք շարունակեցին աղմկել, ինչին Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Դուք ոչ միայն ոտքից չեք թոփալ, դուք նաեւ ականջից եք թոփալ: Ես բոլոր շշուկները լսում եմ: Ձեզ որտեղ հասնում է, այնտեղ խոսում եք եւ ապտակը ստանում եք»:

Նշենք, որ օրենքով հարկը ծրագրվում է նվազեցնել 20-ից 2 տոկոսի, բայց միայն այն ընկերությունների համար, որոնք տարեկան 50 մլրդ դրամից (105 մլն դոլար-խմբ.) ավելի են արտահանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ