News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը համոզված է, որ նախորդ երկու տարիներին Հանրային հեռուստաընկերության եթերում ոչ մի անգամ «Հայ ազգային կոնգրեսի» որեւէ ներկայացուցիչ չի հայտնվել:

Այսօր՝ փետրվարի 26-ին, Արամ Մանուկյանը խորհրդարանում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանից հետաքրքրվեց, թե արդյոք վերջինը նման դեպք հիշում է, թե ոչ:

«Չեմ կարող հստակ պատասխանել, բայց դուք պետք է եթերում հայտնված լինեիք: 2-3 տարի ղեկավարել եմ Հանրային հեռուստաընկերությունը, եւ դուք լավ ներկայացված եք եղել, այդ տարիների համար կարող եմ գոնե վստահ ասել: Ձեր նշած ժամանակահատվածի համար կարող եմ ճշտել եւ ասել»,- ասաց Գագիկ Բունիաթյանը, որն այսօր ներկայացնում է 2013թ.-ի գործունեության մասին հաղորդումը:

Արամ Մանուկյանը, սակայն, հակադարձեց՝ նշելով, որ բացարձակապես ոչ մի հրավեր չի եղել Հ1-ից:

«Եվ հետո պետք է կոչել Հանրապետականների հեռուստաընկերություն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորին, ինչին Գագիկ Բունիաթյանը միայն ասաց. «Բան չասացի»:

Արամ Մանուկյանի հարցին, թե հնարավոր է ՀԱԿ-ի նախաձեռնած հանրահավաքի վերաբերյալ իրենց հայտարարությունը հայտնվի եթերում, Բունիաթյանը պատասխանեց. «Եթե օրենքով դա հստակ է, մենք պատրաստ ենք  աջակցել եւ ձեր հայտարարությունը կհայտնվի մեր եթերում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ