News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալվել է  Թուրքիայի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը ձերբակալվել է Անկարայում եւ տեղափոխվել Ստամբուլ։

Նախկին բարձրաստիճան ոստիկանի ձերբակալման որոշումը կայացրել է Հրանտ Դինքի սպանության գործը քննող դատախազ Գյոքալփ Քյոքչուն։

Նշենք, որ 2014-ի հոկտեմբերին Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն է տվել՝ դատական գործեր հարուցել Դինքի սպանության ժամանակ կարեւոր պաշտոններ զբաղեցնող 9 չինովնիկի նկատմամբ, որոնց թվում են Ստամբուլի նահանգային նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունգյորը եւ այլք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ