News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանում սպասվում է տաք, բայց ամպամած գարուն: Մարտը ռիսկային է լինելու գյուղատնտեսության համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողներին ասաց  ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Քանի որ նախորդ ամիսների ընթացքում բավականին բարձր ջերմաստիճաններ էին գրանցվում և որոշակի ջերմաստիճան է արդեն կուտակվել, այդ պատճառով մշակաբույսերը գտնվում են մի փոքր ավելի բարձր զարգացման փուլում, քան սովորաբար դիտվում է այս ժամանակահատվածում»,- ասաց մասնագետը։

Ամբողջ ձմեռվա ընթացքում տեղումների սակավությունից եւ բարձր ջերմաստիճանից հետո տեղումների առատությունն ու ջերմաստիճանի անկումը վեգետատիվ փուլում կարող են հանգեցնել մշակաբույսերի ցրտահարության։

Կանխատեսվում է, որ մարտին տեղումների քանակը նորմայից բարձր կլինի, ջերմաստիճանը՝ նույնպես՝ նորմայից 1-2 աստիճան բարձր։

Զարուհի Պետրոսյանը 2015թ. տաք ձմեռը համարում է գլոբալ  տաքացման հետևանք, որը դիտվում է ամբողջ աշխարհում։ Նրա խոսքով՝ Հայաստանում վերջին տարիների ընթացքում ջերմաստիճանը բարձրացել է ավելի քան 0,8 աստիճանով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ