News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Google կորպորացիան ծրագրում է երկու տարվա ընթացքում 1 մլն եվրոպացիների «թվային հմտություններ» ուսուցանել: Ըստ The Financial Times-ի, ինտերնետ-հսկան փոփոխություններ է մտցրել իր եվրոպական բիզնեսում: Մասնավորապես, ըստ հոդվածի, Google-ը կմիավորի Եվրոպայի իր երկու բաժանմունքները:

Նոր բիզնեսը ղեկավարելու է Մեթ Բրիթինը, որի կենտրոնակայանը կլինի Լոնդոնում: Բրիթինը հայտարարել է, որ միասնական կառույցն ընկերությանը թույլ կտա ավելի լավ արձագանքել «տեղի պայմաններին եւ հնարավորություններին»:

Բացի այդ, Google-ը կհայտարարի նոր նախաձեռնությունների մասին: Հինգշաբթի Բրիթինը Բրյուսելում կհաղորդի, որ ընկերությունը պարտավորվում է երկու տարվա ընթացքում 1 մլն եվրոպացիների «թվային հմտություններ» կուսուցանի: Ընկերության ներկայացուցիչը նաեւ կտեղեկացնի, որ Google-ն աջակցում է «միասնական թվային շուկայի» ստեղծման ծրագրերը: Խոսքը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի առաջարկության մասին է:

Ըստ Gazeta-ի, Բրիթինը նաեւ նշել է, որ փոփոխությունները մրցակցային ճնշման պատասխանն են: Վերջերս Google-ի ներկայացուցիչը շփվել է հրատարակիչների հետ: «Շատերը թրաֆիկի հիմնական մասը ստանում են Facebook-ից կամ Twitter-ից, այլ ոչ թե Google-ից»,- ասել է նա՝ հավելելով, որ «մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մեծ թափ են հավաքում դինամիկան եւ մրցակցությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ