News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցները ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմք Ուորլիքին են վերագրել մի բան, որի մասին նա չի խոսել: Ուորլիքը Twitter-ում հաճախ է կիսում տպավորությունները: Այս անգամ էլ ամերիկացի դիվանագետը գրել է. «Այս օրերը հիշատակման օրեր են: Մահերն ու ողբերգական իրադարձությունները շարունակում են ցավի աղբյուր մնալ, հաշտության ժամանակն է»: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես միշտ, բոլորովին այլ բան են հասկացել:

Մեկ կայքի օրինակով ներկայացնենք, թե ինչպես են այն ներկայացրել ադրբեջական քարոզչամեքենայի գաղափարախոսները: «Ուորլիքը՝ Խոջալուի ողբերգության մասին» վերնագրով տեղեկության մեջ, մեջբերելով համանախագահին, գրել են. «Խոջալուի իրադարձությունների հերթական տարելիցը վկայում է այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է հաշտվեն»:

Ադրբեջանական քարոզչամեքենան այնքան է խճճվել, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին սեփական ստի ցանցում, որ իր «հանճարեղ» մտքերը վերագրում է դիվանագետներին, որոնք Twitter-ում կամ Facebook-ում գրառումներ են կատարում ոչ թե հանուն ժամանցի, այլ իրենց մտքերը կողմերին հասցնելու համար:

Սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ այն յուրովի է մեկնաբանում՝ բարձրաստիճան դիվանագետի Twitter-ը յուրովի օգտագործելով: Ադրբեջանցիների ապատեղեկատվությունը վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Եվ խնդիրը միայն սոցիալական ցանցերի մեջ չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին
Վոլոդինն ասել է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել մի իրավիճակի հետ, երբ իրեն թույլ չեն տալիս իր դիրքորոշումն արտահայտել ԵԱՀԿ ԽՎ-ում...
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Ամենաշատ