News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության եւ Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի միջեւ, այսօր՝ փետրվարի 26-ին, Բելգրադում ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` կողմերի միջեւ համագործակցության հիմքերի ստեղծման, փոխադարձ կապերի ամրապնդման, համատեղ աշխատանքների համակարգման եւ իրականացման նպատակով:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստաթղթի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որը ողջամիտ ժամկետում կմշակի եւ կողմերի հաստատմանը կներկայացնի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության եւ Սերբիայի Հանրապետության հարկադիր կատարողների ազգային պալատի միջեւ համագործակցության  միջոցառումների ծրագիր: Նախատեսվելիք միջոցառումների ցանկի նախանշման եւ հստակեցման նպատակով կապահովվեն նաեւ կողմերի միջեւ փոխադարձ այցելություններ եւ աշխատանքային քննարկումներ:

Տպել
Ամենաշատ