News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 26-ին ընդունեց Եվրասիական զարգացման բանկի երեւանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովին, բանկի ներկայացուցիչներին եւ Հակաճգնաժամային հիմնադրամի նախագծային թիմի ղեկավար Ալեքսեյ Չերեկաեւին:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ տրանշ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի նախագիծը:

Ըստ նախագծի` Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին կտրամադրվի 150 000 000 ԱՄՆ դոլար վարկ` «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում  Ագարակից դեպի Քաջարան 20,5քմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցելու նպատակով:

Քննարկվեցին նաեւ Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորման հնարավորությունները այլ ծրագրերում եւս:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերվեց համաձայնագիրը հաստատելուց հետո սկսել նշված ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնարավորություն է ստեղծվել քննարկել Հյուսիս-հարավի որոշ հատվածներ վճարովի դարձնելու հնարավորությունը. Փաշինյան
Սա ռազմավարական շատ մեծ ծրագիր է. կառուցապատողից տպավորությունը լավն էր...
Մ-6-Աթան ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են (վիդեո)
Այս պահի դրությամբ կատարվում են հողային աշխատանքներ‚ որոնք մոտ...
Իտալացի գործընկերներն այսօր կհետևեն Թալին-Լանջիկ‚ Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինաշխատանքներին
Հանդիպման ընթացքում տեխհսկողություն իրականացնող թիմի ներկայացուցիչը մանրամասն տեղեկացրեց Տրանշ-3-ի առաջին և երկրորդ լոտերում ներկա վիճակը...
Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում կկառուցենք վճարովի ճանապարհներ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը կարծում է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումից հետո դրա ծանրաբեռնվածությունը կպահանջի դուրս բերել տեղական երթևեկությունը...
Սևանա լճի շուրջ մենք ունենում ենք շատ լավ վիճակում գտնվող ճանապարհ. Նիկոլ Փաշինյան
2 մլրդ 830 մլն դրամ կհատկացվի ընդհանուր 22 կմ միջպետական և տեղական ճանապարհների շինարարության համար...
Շուրջ 5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է. ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը մանրամասներ է հայտնել
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Վրաստանի տարածքում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ