News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Փոքր եւ միջին բիզնեսի համար փաստաթղթավորման պահանջը պետությունն ընդմիշտ չի մեղմացնում: Այս մասին փետրվարի 26-ին խորհրդարանում «Շրջանառության հարկի մասին» օրինագծի նոր խմբագրման քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նա նշեց, որ չնայած առաջարկվող կարգը հարկատուների համար լիբերալ փաստաթղթաշրջանառություն է թույլ տալիս, կառավարությունն իր վերջնական նպատակից չի հրաժարվում: «Բիզնեսը պետք է հասկանա, որ գործարքները պետք է փաստաթղթավորել, ինչպես դա արվում է ցանկացած քաղաքակիրթ երկրում»,- ընդգծեց նախարարը:

Եթե նախկինում առեւտրի սուբյեկտների համար շրջանառությունից հարկը կազմում էր 1%՝ գործարքների պարտադիր փաստաթղթավորմամբ, ապա հիմա դրույքաչափը 1% է՝ փաստաթղթավորված ապրանքների համար եւ 5%՝ «ստվերային»: Ամեն դեպքում, ընդհանուր շրջանառությունից հարկը չի կարող 1.5%-ից ցածր լինել:

Բացի այդ, շրջանառության հարկի շեմը 58.35-ից բարձրացվել է մինչեւ 113.4 մլն դրամի (ընթացիկ փոխարժեքով, համապատասխանաբար, 122 եւ 237 հազար դոլար - խմբ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ