News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հայտնի է, որ «Ինտեր ՌԱՕ» ՍՊԸ-ն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի պարտքերի վերակառուցման մասին խնդրանքով դիմել է Հայաստանի իշխանություններին: Պարզ ասած՝ ընկերությունը խնդրում է ներել մեծածախ էլեկտրաէներգիա մատակարարողներին (գեներացնող կայաններին) ՀԷՑ-ի պարտքերը, որը կազմում է 13 մլրդ դրամ: Իր հերթին, Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ «պետությունը կփոխհատուցի ՀԷՑ-ի միայն օբյեկտիվ կարուստները»:

Հանձնաժողովն «օբյեկտիվ» է համարում «էժան» հիդրոէլեկտրաէներգիայից ավելի թանկարժեք ՋԷԿ-երի էլեկտրաէներգիային մասնակի անցման արդյունքում առաջացած կորուստները: Պարզվում է՝ 2013-2014 թվականների սակագնային տարին երաշտային է եղել, ինչն էլ ազդել է ՀԷԿ-երի աշխատանքի վրա: Բացի այդ, նույն սեզոնին Հայկական ԱԷԿ-ը 88 օրով ավելի է վերանորոգման մեջ եղել եւ 330 մլն ԿՎտ/ժ-ով ավելի պակաս է էներգիա արտադրել:

Բայց կան հարցեր, որոնց պարզաբանումը Հանձնաժողովի իրավասության մեջ է մտնում: Ահա դրանցից մեկը. բաժանորդների ո՞ր խմբի հաշվին է 2014 թվականի երկրորդ կիսամյակում աճել ՋԷԿ-երի «թանկարժեք» էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, ի դեպ, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 3.3 անգամ: Չէ՞ որ ՀԱԷԿ-ում եւ ՀԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության համարժեք կրճատում չի եղել: Արդյունքում, այդ ժամանակահատվածում գեներացնող կայանների ընդհանուր արտադրանքը, պաշտոնակն տվյալներով, աճել է գրեթե մեկ քառորդով (ավելի հստակ՝ 23.8%-ով):

Սպառողների խոշորագույն խումբը բնակչությունն է, որի մասնաբաժինը 2012 թվականին կազմել է ներքին շուկայում իրացված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի ավելի քան 37%-ը: Այնուհետեւ, շուրջ 23% տեսակարար կշռով, արդյունաբերական ձեռնարկություններն են: Ի՞նչ է փոխվել այդ ժամանակներից, բնական գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումներից հետո:

Գաղտնիք չէ, որ բազմաթիվ ընտանիքներ բնակարանները ջեռուցելու եւ ճաշ եփելու համար գազի եւ էլեկտրաէներգիայի փոխարեն փայտ եւ նավթ են օգտագործում: Իսկ մյուսներն այդ նպատակով էլեկտրաէներգիայից ավելի էժան տարբերակ են ընտրել՝ բնական գազ: Այսինքն՝ երկու դեպքում էլ բնակչության կողմից էլեկտրաէներգիայի օգտագործման մակարդակը նվազել է:

Էլեկտրաէներգիայի օգտագործման ավելացման տեսանկյունից մեր երկրում արդյունաբերական հեղափոխական առաջընթաց, կարծես, չի նկատվել: Էներգիայի խոշոր սպառող «Նաիրիտ»-ը չի գործում: Մեկ այլ խոշոր գործարան՝ «Արմենալ»-ը, նշված ժամանակահատվածում ալյումինային փայլաթիթեղի արտադրությունն ավելացրել է «ընդամենը» 15.6%-ով: Այս ցուցանիշը, իհարկե, չի կարելի համեմատել ՋԷԿ-երում եռակի անգամ ավելի արտադրվող էլետրաէներգիայի ծավալների հետ:

Գրաֆիկում ներկայացված է գեներացնող կայանների արտադրած էլեկտրաէներգիայի դինամիկան (ՋԷԿ – առանց Իրանին էլեկտրաէներգիայի մատակարարումների):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Լոռու և Տավուշի մարզերում «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից վերականգնվել են աղետից վնասված շուրջ  5 200 գծամետր գազատարներ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացված վթարավերականգնողական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ