News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ամեն անգամ, երբ զանգարահում եմ մորս, նա բարկանում է. «Ե՞րբ կդադարես հայհոյել Պուտինին: Նա կսպանի քեզ»: Եվ սա՝ ամենայն լրջությամբ»,- վերջին հարցազրույցներից մեկում ասած Նեմցովի այս խոսքերն է մեջբերում Newsweek-ի լեհական տարբերակը:

Պարբերականը հավելում է, որ սպանությունից մի քանի ժամ անց փողոցը մաքուր լվացին, եւ այս ամենը տեղի ունեցավ քննիչների ներկայությամբ:

Հրատարակության հետ զրույցում մեկնաբանություններն է կիսել Լյուբլինի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ինստիտուտի փոխտնօրեն Անջեյ Գիլը: Կարծիք հայտնելով, որ Նեմցովի սպանությունը դժվար թե զուտ քաղաքական բնույթ ունի, նա խոսքն ավարտել է «գեբելսյան քարոզչության» եւ Ռուսաստանի ֆաշիստացման մասին արտահայտություններով:

«Չեմ կարծում, որ Նեմցովի սպանությունը զուտ քաղաքական էր. ավելի շուտ դա արել է ծառայություն մատուցել ցանկացող ինչ-որ «հայրենասեր»,- կարծում է վերլուծաբանը: Նա նաեւ հավելել է, որ Պուտինի համար այս սպանությունը վատ PR կլինի. եթե նա Նեմցովի մասին վատ արտահայտվի, աշխարհում չեն ընդունի: Իսկ եթե լավ, չեն ընդունի նրանք, ովքեր կասկածներ ունեն սպանության մեջ նրա դերի մասին: Այդ պատճառով, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանի նախագահը փակուղային իրավիճակում է:

Նրա կարծիքով, սպանության մասին կարգադրությունը տվել է նախագահի մերձավոր շրջապատից մեկը: «Եթե անգամ կարգադրություն եղել է, ապա բավական ցածր մակարդակով, իսկ այն իրականացրել է իրենց հայրենասեր համարող տեղական մասշտաբի որեւէ մինի-առաջնորդ: Բայց չի կարելի չխոստովանել, ոչ Ռուսաստանում մթնոլորտը լարված է, քանի որ ամենաբարձր մակարդակով «վատ մարդկանց» մասին հայտարարություններ են հնչում: Հնարավոր է՝ ինչ-որ մեկը դա չափազանց լուրջ է ընդունել եւ որոշել է հաճոյանալ իշխանություններին»,- հայտարարել է նա:

«Եթե կարելի է խոսել տեղի ունեցածի քաղաքական արդյունքի մասին, ապա, ամենայն հավանականությամբ, այդպիսին կլինի: Մարդիկ, ովքեր կցանկանային ավելի ակտիվորեն հանդես գալ իշխանությունների դեմ, հարց կտան. արժե՞, արդյոք, եթե զոհվում են նույնիսկ այնպիսիք, ինչպիսին Նեմցովն էր»,- նշել է Անջեյ Գիլը:

Այնուհետեւ նա ավելի կտրուկ է արտահայտվել: Նրա կարծիքով, գործի է դրվում «գեբելսյան քարոզչության զենքը». «մեկ առաջնորդ եւ մեկ կուսակցությունը»: «Ռուսաստանը ֆաշիստանում է»,- ամփոփել է վերլուծաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ