News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Ականատեսներից մեկը պատմել է LifeNews-ին Բորիս Նեմցովի սպանության եւ նրան փրկելու՝ իր փորձի մասին։

Վիկտոր Մ.-ն հայտնել է, որ հանցագործները գնդակահարել են Նեմցովին հենց իր մոտ։ Տղամադրը քայլել է Մեծ Մոսկվոռեցկի կամրջով՝ Նեմցովի եւ նրան ուղեկցող աղջկա ետեւից, մոտ 80 մետր հեռավորությունից։ Նա նշել է, թե կողքերը չէր նայում, այլ հեռախոսն էր քչփորում, երբ նկատել է, որ առջեւից քայլող տղամարդն ընկել է։ Այդ պահին մեկ այլ տղամարդ վազելով հեռացել է դեպքի վայրից։ Չարագործը թռել է արգելապատնեշի վրայից, նստել մեքենան եւ հեռացել։ Մեքենայի մակնիշը Վիկտորը չի հիշում, թեեւ ենթադրում է, որ ռուսաստանյան արտադրության մեքենա է եղել։

Վիկտոր Մ.-ն նետվել է փրկելու գործչին, բայց արդեն ուշ է եղել, թիկունքին ստացած չորս գնդակներից Նեմցովը խռխռացել եւ մահացել է։

Նշենք, որ Բորիս նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան, Մոսկվայի կենտրոնում։ Սպանության փաստով քրգործ է հարուցվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ