![](img/news/25/52/28/default.jpg)
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի եւ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներն օրերս Զաքյան փողոցի մի տնից բերման են ենթարկել 49-ամյա Հենրի Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա փետրվարի 24-ից մինչեւ փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի, մուտք է գործել Զ. Սարկավագի փողոցի տներից մեկի 1-ին հարկ եւ գողացել շինարարական գործիքներ, պղնձյա մալուխ եւ էլեկտրական շարժիչ` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: